Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մարուքյան. Կառավարությունը մեր խողովակաշարն անվճար է տրամադրում Գազպրոմին, քանի որ վարչապետը Գազպրոմի նախկին աշխատող է

Մարուքյան. Կառավարությունը մեր խողովակաշարն անվճար է տրամադրում Գազպրոմին, քանի որ վարչապետը Գազպրոմի նախկին աշխատող է
21.03.2018 | 23:02

ԱԺ-ում «Ելք» խմբակցության հարցապնդման պատասխանի քննարկմանը, որը վերաբերում է գազաէներգետիկ համակարգի խնդիրներին, «Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանն անդրադարձավ հարցին, թե ինչու է ՀՀ կառավարությունն անվճար տրամադրում մեր խողովակաշարը Գազպրոմին. «Որովհետև հստակ է, վարչապետը Գազպրոմի նախկին աշխատող է, շահերի բախում կա, բա ի՞նչ պետք է աներ»,- ասաց նա:

Կառավարության պնդումը, թե իրանական գազն ավելի էժան չէ, քան ռուսականը, և չկա գազի ավելի էժան առաջարակ, Էդմոն Մարուքյանի համար համոզիչ չէ: «Ես էլ ասում եմ՝ չենք հավատում կառավարության նման հայտարարություններին, որովհետև այստեղ շահերի խնդիր կա, և այն համակարգը, որը ձևավորված է ՀՀ-ում, մարդիկ թույլ չեն տալիս քանդվի, փոփոխվի»,- ասաց նա:


Էդմոն Մարուքյանը հայտարարեց, թե համակարգի մեջ կա «լևի գազի» պատմությունը, որով մարդիկ միլիոնատերեր են դարձել: Ըստ նրա՝ կորուստները ներառվել են սակագների մեջ, և քաղաքացիներն են վճարել: «Սա համարում եմ ոչ թե մասնագիտական, որ թիվը հիմնավոր լինի, սա քաղաքական հարց է, և այս քաղաքական հարցն անընդհատ այս խորհրդարանում քննարկվել է: Մարդիկ միլիոնատեր, միլիարդատեր են դարձել այս համակարգով, նայեք մարդկանց կարողությանը, հետո ասում են՝ գաղտնիք է աշխատավարձը: Խոսում են պետական համակարգի կոռուպցիայի մասին, որը ծիծաղելի է այս համակարգի կոռուպցիայի հետ համեմատած, հումոր է ուղղակի»,- եզրափակեց նա:

Դիտվել է՝ 3112

Մեկնաբանություններ